Թուրքիայից և Ադրբեջանից զանգում են Արցախի Հանրապետության քաղաքացիներին․ ԱՀ ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Արցախ

«Վերջին օրերին, ԱՀ ԱԱԾ կոչից հետո, Ազգային անվտանգության ծառայությունում գրանցվել են Ադրբեջանի ու Թուրքիայի Հանրապետությունների քաղաքացիների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիներին ուղղված հեռախոսազանգերի դեպքեր»․-այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը։

«Եվս մեկ անգամ կոչ ենք անում բացառապես զերծ մնալ նմանատիպ կասկածելի հեռախոսազանգերին պատասխանելուց և անմիջապես դիմել ԱՀ ԱԱԾ։

Միաժամանակ հորդորում ենք զերծ մնալ ապազգային գործելաոճից, չշահարկել ու բաց հարթակներում քննարկման առարկա չդարձնել այդօրինակ լուրերը, որոնց նպատակն Արցախի բնակչության մեջ վախի ու ապագայի հանդեպ անորոշ մթնոլորտի ստեղծումն է», - ասված է հայտարարությունում։

--00--ԿԿ