Արցախի ՆԳ նախարարը, ԱԱԾ տնօրենը և նախագահի աշխատակազմի ղեկավարը Հայաստանում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

5

Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը, ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանը և ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը Արցախից եկան Հայաստան: Այս մասին գրում է Mediahub-ը։

Վաղ առավոտյան Mediahub-ը գրել էր, որ երեկ գիշեր ԱՀ ԱԱԾ տնօրենին ադրբեջանցիները թույլ չէին տվել հատել Հակարի կամուրջը, նրան տարել էին Ստեփանակերտ (ձերբակալել էին, ապա բաց թողել - խմբ.), իսկ բանակցություններից հետո թույլ տվել գալ ՀՀ:

Ըստ կայքի աղբյուրի` Արցախում միայն նախկին ու ներկա նախագահներն են մնացել և մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ: Ադրբեջանը թույլ չի տալիս, որ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանն ու Սամվել Շահրամանյանը դուրս գան Արցախից:
Նրանց` Արցախը լքելու հարցի շուրջ այս պահին ակտիվ բանակցություններ են ընթանում: 

 

--00—ԱՊ