ԱԺ 7-րդ գումարման խորհրդարանն իր գործունեությունն ավարտեց արտահերթ նստաշրջանով

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 31,  24News

ԱԺ

 Պատգամավորների նախաձեռնությամբ գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Մինչ քննարկումներին անցնելը խորհրդարանականներն անդրադարձան հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարված իրավիճակին. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից:

Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հեղինակած Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում նախատեսվող լրացումները:

Առաջարկվում է քրեականացնել անձին ծանր վիրավորանք հասցնելը: Ներկայացված հաջորդ նախաձեռնությամբ Կառավարությունը, նպատակ ունենալով ընդլայնել ուսման վճարի փոխհատուցումից օգտվող շահառուների շրջանակը, փոփոխություններ է առաջարկում «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» եւ կից օրենքներում: Նախագիծն օրենք դառանալու դեպքում ուսման վարձի մասնակի փոխհատուցումից այս տարի կօգտվի շուրջ 4000, 2022-ին՝ 6800, 23-ին՝ 6000, իսկ 2024 -ին՝ 4600 ուսանող: Ներկայացված նախագծերը մինչ երկրորդ ընթերցում քննարկվեցին նաեւ գլխադասային հանձնաժողովներում: Որոշ տեխնիկական շտկումների արդյունքում խորհրդարանն ընդունեց օրենսդրական փաթեթները:

--00—ՄՀ  

Տեսանյութեր