Թատերական միավորը ոչնչացնելը սխալ է, իրեն հարգող թատրոնը չի ձուլվի այլ թատրոնի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

«Թատերական միավորի լինել-չլինելու մասին ենք խոսում, ոչ թե միավորվելու։ Կամերայինն այսօր կայացած է, այլ թատրոնի հետ միավորումն արդարացված չէ»,- այս մասին 24News-ի հետ հարցազրույցում ասաց ՀԹԳՄ նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը։

«Իրեն հարգող թատրոնը չի համաձայնի ձուլվել այլ թատրոնի հետ։ Միավորման փորձերի բազա կարելի է այլ տեղ ման գալ։ Վատ օրենք ունենք, որը ժառանգել ենք 10 տարի առաջ․ կառավարությունը երբ ուզի, կարող է միավորել ՊՈԱԿ-ները։ Դա կործանման սկիզբն է»-նշել է Ղազանչյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ