Հունաստանում գտել են ինը տարի առաջ գողացված Պիկասոյի կտավը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

Պիկասո

 Հունաստանում գտել են Պաբլո Պիկասոյի «Կնոջ գլուխը» կտավը, որը Աթենքի ազգային պատկերասրահից գողացել Էին 9 տարի առաջ: Այս մասին հաղորդել Է BBC News-ը, վկայակոչելով Աթենքի ոստիկանությանը։

Նաև հաջողվել Է գտնել Փիթեր Մոնդրիանի «Հողմաղաց» նկարը, որը գողացել Էին Պիկասոյի կտավի և ևս մեկ ստեղծագործության հետ միասին: Հանցագործները մի քանի րոպեում երեք նկար են գողացել 2012 թվականին:

Կտավները գտել են մի քանի ամիս անց, երբ ոստիկանությունը հայտարարեց, որ դրանք, ենթադրվում Է, մինչև այժմ գտնվում են Հունաստանում:

Պիկասոն «Կնոջ գլուխը» պատկերասրահին Է նվիրել 1949 թվականին՝ ի նշան Հունաստանի դիմադրությանը, որը ցուցաբերվել Էր նացիստական Գերմանիային: Գեղանկարիչը կտավն ստեղծել Է 1939 թվականին:

--00—ՄՀ