«Մամ, բա դու էսօր ո՞ւմ ընտրեցիր». Արփիի հարցը՝ Աննա Հակոբյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

․

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում է արել իր եւ դստեր՝ փոքրիկ Արփիի հետ ունեցած զրույցից: Գրառումը ներկայացնում ենք ստորեւ.

«Երբ ընտրատեղամասից տուն վերադարձանք, ես ու Արփին սկսեցինք մուլտ նայել, անցավ ահագին ժամանակ մեկ էլ Արփին ասաց.

-Մամ, բա դու էսօր ո՞ւմ ընտրեցիր։

Արփին արդեն գիտի, թե ինչ է ընտրությունը եւ ինչ է՝ մտքի, կամքի, խղճի ազատությունը:

Լուսանկարում՝ իմ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ 17 տարեկանում, այսօր, վաղը, եւ հավետ»,-գրել է Աննա Հակոբյանը՝ կից տեղադրելով ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը:

--00--ԱՀ