«Պատիվ ունեմ»-ի համակիրն ազատ արձակվեց․ փաստաբանի բողոքը բավարարվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

նկար

Փաստաբան Արթուր Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ձերբակալվել է «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համակիր Գևորգ Աթաբեկյանը։

«18.06.2021 թ. ՀՀ հատուկ քննչական ծառայությունը անօրինական կերպով ձերբակալել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համակիր Գևորգ Աթաբեկյանին՝ ընտրակաշառք առաջարկելու ինչ-որ անհասկանալի, անհիմն կասկածանքով:

19.06.2021 թ. պաշտպանյալիս անհիմն կերպով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոսվածի 4֊րդ մասի 1֊ին, 2֊րդ կետերով և կալանավորման միջնորդություն ներկայացվել դատարան։

Պաշտպանության կողմը քրեական վարույթի ողջ ընթացքում փաստարկված պնդում էր, որ Գ. Աթաբեկյանի ձերբակալումն իրավաչափ չէ, ինչպես նաև բացակայում են կալավորման հիմքերն ու պայմանները (առաջին հերթին` հիմնավոր կասկածը)։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 20.06.2021թ. մերժեց քննիչի կալանավորման միջնորդությունը, ինչպես նաև բավարարեց իմ բողոքը՝ ձերբակալման իրավաչափության դեմ, և պաշտպանյալս ազատ արձակվեց։

Շնորհակալություն ԴԱՏԱՎՈՐ Կ. ՖԱՐԽՈՅԱՆԻՆ արդար դատական ակտի համար»,-գրել է նա։

նկար
նկար

--00—ԼՄ