Պրոֆեսորն ունի առողջական խնդիրներ, և նրա՝ ժամ առաջ ազատության մեջ գտնվելը կենսական խնդիր է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆԻՍԻ 19,  24News

Արմեն Գևորգյան

«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

««Հայաստան» դաշինքի անդամներին խիստ անհագստացնում է այն հանգամանքը, որ մինչ այս պահը դատարանը չի հրապարակել իր որոշումը՝ պրոֆեսոր Չարչյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ:

Տարօրինակ է, որ այս ամենը տեղի է ունենում պայմաններում, երբ պրոֆեսորն ունի առողջական խնդիրներ, և նրա՝ ժամ առաջ ազատության մեջ գտնվելը կենսական խնդիր է:

Այս ամենն առավել մտահոգիչ է տարածվող խոսակցությունների ֆոնին, որ դատարանի վրա ճնշումներ են գործադրվում՝ Ա. Չարչյանի ազատման գործընթացն առավելագույնս ձգձգելու նպատակով: Կարծում ենք՝ դատարանը պետք է չտրվի ճնշումներին և րոպե առաջ հրապարակի որոշումը»:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս