ՀՀ-ն ներկայացնող լրագրողները հավատարմագրվել են Եվրո-2020-ի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

․

Հայաստանը ներկայացնող լրագրողները նոր հավատարմագրում են ստացել Եվրո-2020-ի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանը ներկայացնող երկու լրագրողներից Կարեն Ռաֆայելյանը:

«Ադրբեջանի կապիկությունները՝ կապված ԵՎՐՈ-2020-ում հայ լրագրողներիս հավատարմագրումից զրկելու հետ, 2 օր էլ չտևեցին: Երեկ երեկոյան ես, իսկ քիչ առաջ իմ գործընկեր Դավիթ Եղիազարյանը  ստացանք նոր հավատարմագրեր:

Շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային արագ և ազդեցիկ արձագանքի համար: Բացի մեր անձնական նամակներից, հենց ՀՖՖ-ն է եղել միակ կառույցը, որ պաշտոնական դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ հարցի կարգավորման համար: Շնորհակալություն նաև Արծրուն Բադալյանին իրավական խորհրդատվության պատրաստակամության համար, ինչպես նաև մեր բոլոր գործընկեր լրագրողներին, ովքեր միասնական կերպով օգնեցին հարցը բարձրաձայնել»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Ռաֆայելյանը:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս