Գիշերը Խնածախ գյուղից ադրբեջանցիների կողմից գողացված ձին վերադարձվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

Հասարակական

Այսօր տեղեկություն տարածվեց, որ գիշերը ադրբեջանցիները մտել են Սյունիքի մարզի Խնածախ գյուղ, գոմի դիմացից գողացել բնակչի ձին և կապել իրենց դիրքերում:

24News-ը կապ հաստատեց գյուղի ղեկավար Անուշավան Հովակիմյանի հետ։ Վերջինս նշեց, որ ձին վերադարձվել է:

«Համայնքի ղեկավարի և հայ զինվորականների շնորհիվ ձին հետ են վերադարձրել, այս պահին ամեն բան նորմալ է, միջադեպ չի գրանցվել»,- ասաց գյուղապետը: