Խնածախից ադրբեջանական կողմ անցած ձին ինքնուրույն վերադարձել է. Տեղի համայնքապետարան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

․

Խնածախից ադրբեջանական կողմ անցած եւ այդտեղ մնացած ձին ինքնուրույն վերադարձել է: Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք, հոկտեմբեր ամսին Տեղ համայնքի Խնածախ բնակավայրից սահմանը հատած և հակառակորդ կողմ անցած 3 ձիերից 2-ը վերադարձել էր։

Տեղեկացնում ենք, որ հակառակորդ կողմի մոտ մնացած 1 ձին նույնպես ինքնուրույն վերադարձել է»,- նշված է հայտարարությունում։

--00--ԱՀ