Լոռիում բախվել են BMW X5-ն ու Opel Astra-ն. 4 հոգի տուժել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

վթար

Հունիսի 2-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են BMW X5 և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով  4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

 --00—ՄՀ