Լոռիում բախվել են Ford Focus-ը, KIA Sorento-ն ու Opel Zafira-ն․ կա 5 վիրավոր

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆԻՍԻ 27,  24News

վթար

Հունիսի 26-ին,  ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են  Եղեգնուտ գյուղի բնակիչ, 42-ամյա Կարեն Մանուկյանի վարած Opel Zafira մակնիշի, Փափմբակ գյուղի բնակիչ,  39-ամյա Արմա Բաղրամյանի վարած KIA Sorento մակնիշի և Վանաձոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Արթուր Մարտիրոսյանի վարած  Ford Focus մակնիշի ավտոմեքենաները:  

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ford Focus-ի վարորդ Ա. Մարտիրոսյանը, նրա ուղևորներ, Վանաձորի բնակիչներ, 19-ամյա Հարություն Մարտիրոսյանը,  74-ամյա Լյուբա Մովսիսյանը, KIA Sorento-ի վարորդ Ա. Բաղրամյանն ու նրա ուղևոր, Փամբակ գյուղի բնակիչ, 40-ամյա Մանուշակ Չիլինգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է  Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքի բաժին,  որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ  Ա. Չախալյանի գլխավորությամբ: 

--00—ՄՀ