Թուրքիան թաքցնում է կորոնավիրուսի իրական վիճակագրությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News  

կորոնավիրուս

Բրիտանական հանրահայտ «The Guardian» թերթը Թուրքիայի իշխանություններին մեղադրել է կորոնավիրուսի հետ կապված վիճակագրության կեղծման մեջ։

Մասնավորապես, թերթն անիրատեսական է համարել համավարակի վերաբերյալ հրապարակված վերջին տվյալները, քանի որ ըստ դրանց՝ վարակման դեպքերը վերջին մեկ ամսում շուրջ 72 տոկոսով նվազել են։ Եթե 2021թ․ ապրիլին  Թուրքիայում հայտարարվել էր  60․000 դեպքի մասին, ապա ըստ վերջին պաշտոնական հրապարակումների՝ այժմ այդ թիվը 10․000-ից էլ պակաս է։ Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

Մինդեռ ըստ բրիտանական պարբերականի՝ իրականում Թուրքիայի իշխանությունները պարզապես ավելի քիչ թեստավորումներ են անցկացնում՝ փորձելով չվախեցնել հնարավոր զբոսաշրջիկներին և նպաստավոր պայմաններ ստեղծել տուրիզմի համար՝ հաշվի առնելով առաջիկա հանգստի սեզոնը։

Աղբյուրը նաև համոզմունք է հայտնել, որ Թուրքիայում, որը կորոնավիրուսի ամենաբարձր թվերի առումով աշխարհում 5-րդն է, իրականում մահվան դեպքերն էլ շատ ավելի շատ են, քան հրապարակվում է պաշտոնապես։ Մինչ օրս Թուրքիայի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի պատճառով գրանցված 45․186 մահվան դեպքի մասին։ Բայց նախորդ տարիների համեմատ՝ երկրում մահացությունների տարեկան միջին ցուցանիշն այս տարի 140․000-ով ավել է։

  
--00—ՄՀ