Ռուսաստանում մահացել է ամենատարեց «օրենքով գողը»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Աշխարհ

Հյուսիսային Օսիայում մահացել է Ռուսաստանի ամենատարեց «օրենքով գող» Էլբրուս Գոգիչաեւը, որը հանցավոր աշխարհում հայտնի էր Աբուզ անունով, հայտնում է «Прайм Крайм»-ը:

Նա մահացել է 85 տարեկան հասակում՝ ծանր ու երկարատեւ հիվանդությունից հետո:

Գոգիչաեւը ծնվել է Օրջոնիկիձե քաղաքում (այժմ՝ Վլադիկավկազ), ութ անգամ դատապարտվել է, այդ թվում՝ ավազակության, սպանության, գողության, փախուստի, խուլիգանության եւ ապօրինի զենք պահելու համար: Պատիժը կրել է հիմնականում Կոմիի Հանրապետության գաղութներում: Վերջին անգամ Աբուզը քրեական պատասխանատվության է դատապարտվել 1981 թվականին, Մոսկվայում՝ թմրանյութերի համար:

--00--ԿԿ