Կտրել են մարմնի մասեր, խոշտանգել, գլխատել․ ՄԻՊ-ը մանրամասներ է պատմել գերմանական ԶԼՄ-ներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

նկար

Ադրբեջանական զինծառայողների պատերազմական հանցագործությունների մասին ռադիոհաղորդումը հեռարձակվել է Südwestrundfunk, Deutschlandfunk և Westdeutscher Rundfunk լրատվամիջոցներով, որի շրջանակում պատմվում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների ու մարդու իրավունքների վիճակի մասին։

Հաղորդման շրջանակում ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանն ասել է, որ հրապարակված գրեթե բոլոր տեսանյութերում ադրբեջանական զինծառայողները բաց դեմքերով են իրականացնում դաժանություններ հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց նկատմամբ, կտրում են նրանց մարմնի մասերը, խոշտանգում ու գլխատում։

«Նրանք ուղղակի համոզված են, որ անպատիժ են մնալու իրենց կատարած պատերազմական հանցանքների համար»,-ասել է ՄԻՊ-ը։

--00—ԼՄ