Զինվորներին օգնելու պատրվակով խարդախը երևանցիներից գումարներ է հափշտակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News  

փող

Երեւանում զարգանում է խարդախության նոր տեսակը՝ բանակին, զինվորին օգնելու պատրվակով գումարներ են հավաքագրվում ու յուրացվում։ 

Խարդախության հերթական դեպքը բացահայտվել է վերջերս, որի հիմնական գործող անձը ֆիզիկական քաղաքացի է։ Նա 2020 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2021 թվականի ապրիլի 06֊ն ընկած ժամանակահատվածում, ջրմուղի տեսուչ կամ վիրավոր զինվորի համար գումար հավաքագրող անձ ներկայանալու պատրվակով մուտք է գործել տարբեր բնակարաններ ու հափշտակություն կատարել։

Նախաքննական մարմինը բացահայտել է նույն անձի կողմից կատարված հափշտակության 12 դրվագ, եւս 9 դեպքով էլ հանցագործությունն ավարտին չի հասցվել։

Խարդախին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 -րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ ու 34-177 -րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

 --00—ՄՀ