Էդքան տղա եք, գնացեք մի ամիս փոխարինեք սահմանապահ տղաներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ասում է, որ ՀՀ սուվերեն տարածքը հատած ու մինչև այս պահը դիրքերը չլքած ադրբեջանցիներին չպիտի հավատայինք, թե հետ են քաշվելու։ 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ ադրբեջանցին անզեն աչքով տեսնում էր մեր մերկ սահմանը, իսկ իշխանությունները պատգամավորին էին մեղադրում, թե հակառակորդին ինֆորմացիա են տալիս։

Խոսելով առաջնագծի կահավորումից ու զինվորների կենցաղային առաջնային հարցերից, Հովսեփյանը նշեց. «Պատերազմից հետո ոչ թե մասնակի, այլ առհասարակ չի կահավորվել առաջնագիծը։ 44 օր պատերազմ տեսած տղաները էլի կարող են մարտադաշտ դուրս գալ, բայց տարրական պայմաններ են պետք մնալու համար։ Էդքան տղա եք, գնացեք մի ամիս փոխարինեք սահմանապահ տղաներին»։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--00--ԿԿ