Վերջնական որոշել եմ՝ այս փուլում չեմ մասնակցելու ընտրություններին. Սոֆյա Հովսեփյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

քաղաքական

Վերջնական որոշել եմ, որ այս փուլում չեմ մասնակցելու ընտրություններին, իսկ հետագայում քաղաքականության մեջ լինել-չլինելու դուռը չեմ փակել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

«Ընտրություններից հետո կհասկանամ, թե ով կլինի իշխանության, ինչպիսի գործունեություն կծավալի, ինչպես կծավալի, արդյոք այսօրվա քարոզարշավի հետեւանքը կլինի նախընտրական ծրագրերի կատարումը, թե՞  ինչպես 2018-ին եղավ, շատ գեղեցիկ կառուցողական մոտեցումներ ներկայացվեցին, որոնք հետագայում անտեսվեցին: Դրա համար սպասելու եմ եւ հասկանամ, թե ինչ է տեղի ունենալու, որքանով իրենց առջեւ դրված սկզբունքներին տեր կկանգնեն, որքաոնվ կխաբեն, ինչպես խաբեցին 2 տարի»,-ասաց նա:

--0--ԿԿ