Նապաստակի ոգով առյուծություն է, մի՛ արեք․ կարևորը երկրորդայինից տարբերել չսովորեցիք

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 22, 24News

հասարակական

Բողոքներ չի գնացել հազար ու մի դուռ, թուրք-ադրբեջանական սանձազերծումներին միջազգային գնահատականը դեռ տված չէ, բայց արխիվի տնօրենի համար մարդիկ անպայման կդիմեն, կբողոքարկեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով հանգամանքին, որ Արդարադատության նախարարությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի դեմ, որով բավարարվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի ներկայացրած հայցը:

«Այ, թե ինչ արդյունավետ են աշխատում: Դեռ ՄԻԵԴ չեն դիմել, դեռ բողոքներ չի գնացել հազար ու մի դուռ, թուրք-ադրբեջանական սանձազերծումներին միջազգային գնահատականը դեռ տված չէ, քանի որ չեն դիմել կամ ինչպես միշտ ուշացրել են, այ բայց արխիվի տնօրենի համար մարդիկ անպայման կդիմեն, կբողոքարկեն, օրենք կշրջանցեն ու իրենց ուզածին կհասնեն:

Նապաստակի ոգով առյուծություն է, մի՛ արեք: Էդպես էլ կարևորը երկրորդայինից տարբերել չսովորեցինք», - գրել է պատգամավոր: 

--0--ԿԿ