Եթե Վանեցյանն ինձ մեղադրում է, թող ապացուցի, եթե ոչ՝ թող նստի իր տեղում. Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

Պետրոսյան

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե ինքը ԱԱԾ համակարգ վատ բարքեր է բերել: 

«Արթուր Վանեցյանի՝ մայիսի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթին տված իմ հարցազրույցին ի պատասխան ռեպլիկը ստահոդ է փաստացի և զուրկ է բովանդակությունից, ինչը ևս մեկ անգամ հաստատում է ինչպես իմ շարադրած մտքերի արդարացիությունը, այնպես էլ ընդդիմախոսի մոտ որևէ փաստարկի բացակայությունը։

Եթե նա ինձ մեղադրում է ինչ-որ անօրինական գործողությունների մեջ, ապա թող ապացույցներ ներկայացնի։ Եթե չունի նման ապացույցներ, թող նստի իր տեղում և լռի։ Իմ մասնագիտական եւ կրթական մակարդակը թույլ չի տալիս բանավիճել նրա հետ, առավել ևս, որ նա բարձրաձայնում է ոչ թե իր, այլ իր հովանավորների տեսակետը»,- ասված է Պետրոսյանի հայտարարության մեջ:

--00--ԱԹ