Տաջիկստանի հետ սահմանին ռազմական բախումների հետևանքով Ղրղզստանի 13 քաղաքացի է մահացել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

1

Տաջիկստանի հետ սահմանային գոտում ռազմական վերջին բախումների հետևանքով Ղրղզստանի 13 քաղաքացի է մահացել, այդ թվում՝ 13-ամյա երեխա, 124 քաղաքացի՝ վիրավոր է, գրում է «ՏԱՍՍ» գործակալություն։

Աղբյուրը նաև հայտնում է, որ Ղրղզստանին սահմանային Իսֆարա քաղաքում  բանակցություններն ավարտվել են, արդյունքում Տաջիկստանի և Ղրղզստանի պատվիրակությունները համատեղ հայտարարություն են ստորագրել՝ ռազմական հակամարտությունը դադարեցնելու, զորամիավորումներն ու ռազմական տեխնիկան սահմանային գոտուց մշտական տեղակայման վայրեր վերադարձնելու:

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին փոխհրաձգություն է եղել: Կողմերը միմյանց են մեղադրել լարվածությունը սրելու համար:

--00—ԼՄ