Պուտինը պատրաստ է միջնորդ դառնալ Տաջիկստանի և Ղրղզստանի միջև կոնֆլիկտի լուծման հարցում

ԵՐԵՎԱՆ,  ԱՊՐԻԼԻ 30,  24News

Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է իբրև միջնորդ հանդես գալ Ղրղզստանի ու Տաջիկստանի միջև հակամարտության կարգավորման հարցում: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Անխոս, հաշվի առնելով մեր ընդհանրությունը տարբեր ձևաչափերում` ՀԱՊԿ-ում և այլուր, իհարկե, նախագահ Պուտինը միշտ պատրաստ է միջնորդական դեր խաղալ անդամ-երկրների միջև ծագող սուր խնդիրների լուծման հարցում: Նախագահը դա արդեն մեկ անգամ չէ, որ ապացուցել է»,- ասել է Պեսկովը:

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանամերձ շրջանների բնակիչների միջև ապրիլի 29-ին սկսված հակասությունը վերաճել է երկու երկրների միջև զինված հակամարտության:

--00--ԱԹ