Օշականում տուն է այրվել. հրդեհը մարելուց հետո փրկարարները քաղաքացու այրված դի են գտել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

նկար

Ապրիլի 28-ին՝ ժամը 07:47-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում այրվում է տուն։ Այդ մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։32-ին։ Հրշեջ-փրկարարները տանը հայտնաբերել են քաղաքացու այրված դի։

--00—ԼՄ