20 տարի Քոչարյանն ասեց՝ մի օր կտամ հողերը, եկանք, ասեցինք՝ հող տվող չկա․ էդ է՞ր մեր սխալը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

Սյունիքում կատարվածը կազմակերպված էր։ Պարզ է՝ ինչու։ Դա ԱԺ-ում վարչապետի ունեցած ելույթի պատասխանն էր։ Շրջանակները, որոնց վարչապետն անդրադարձավ, չունենալով որևէ բովանդակային հակափաստարկ, կազմակերպեցին նմանատիպ ակցիա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Պատգամավորը կատարվածը որակում է խուլիգանական գործողություն, ոչ թե քաղաքացիների բողոքի ցույց։

«Նրանք ու նրանց հրահրողները փորձում էին վարկաբեկել Փաշինյանին, որ, ա՛յ, մենք կարող ենք հայհոյել և պատասխան չլինի։ Նույն դեմքերն են, նույն ձեռագիրն է։ «17-ն» էլ շակալների նման որտեղ մի բան լինում է, դուրս է գալիս ասում ՝ մենք սյունեցու կողքին ենք։ Դուք նրանց կողքին չեք։ Դուք խուժանի, խուլիգանի կողքին եք»,-ասել է պատգամավորը։

Խոսելով իշխանության հասցեին հնչող մեղադրանքների, այդ թվում՝ պարտության պատճառների մասին, Հակոբյանն ընդգծել է, որ իրենք պատասխանատու են դրա համար, բայց պատասխանատուները միայն իրենք չեն։

«94-ից հետո այս երկրում անվտանգ չի եղել։ Գեներալներն ու երկրի ղեկավարությունն էլ մոնակոներում ու բադեն բադեններում կազինո էին խաղում և կրվում՝ մտածելով, որ անվտանգ է։ Հիմա էլ անվտանգ չէ։ Ձեզ թվում է՝ Ալիևը 20 տարի բանակ էր զինում, որ մի օր Փաշինյանը գա ասի՝ 0 կետից եմ սկսում, հարձակվե՞ր։ Ոնց կասեր դասականը՝ յա, իրո՞ք։ 

20 տարի Քոչարյանը բանակցեց, որ մի օր էս հողերը քեզ կտամ։ Եկանք ասեցինք՝ առանց կռվի չենք տալու ու «վաբշե» հող տվող չկա։ Էդ էր մեր բանակցության սխա՞լը, որ հույս չէինք տալիս, որ հող տալու ենք։

Մարդիկ մտածել են՝ մեր օրոք պատերազմ չլինի, դրանից հետո ինչ ուզում է՝ թող լինի։ Մենք էլ քցեի՞նք ուրիշի ջեբը, ոնց որ իրանք քցեցին մերը։ Մենք էլ ասեի՞նք՝ ախպոր պես մենք էլ քցենք ուրիշի ջեբը»,- նկատել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։