Քոչարյանը հույս ունի՝ ժողովուրդն իրեն կխնդրի ազատագրել այս «բիրտ» իշխանությունից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

«Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարությունը ծրագիր է, որը երբևէ նախորդ իշխանությունների կողմից չի արվել։ Նրանք ընդամենը լուծում էին հնգամյա ժամկետներ՝ ինչպես անել, որ վերընտրվեն, որ տարբեր միջոցներով ժողովրդին այնպիսի վիճակում պահեն, որ 5 տարի հետո առաջարկեն 10․000 ընտրակաշառք, ու այդ մարդը գնա և ընտրի իրենց։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնպիսի ռազմավարություն է ներկայացրել, որ ոչ  թե 5, այլ առաջիկա 30, 50,100 տարվա հարցեր է լուծում»,-  այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Պատգամավորի խոսքով՝ 2050թ.-ի ռազմավարությունն իրագործելու համար պետք է քաղաքական կամք։ 

«Նախորդ ղեկավարները չեն մտածել 50, 100 տարի հետո ինչ կարգավիճակ է ունենալու Հայաստանը։ Եթե Սերժ Սարգսյանի՝ մինչև 2040թ.-ի տեսլականն իրագործման ենթակա լիներ, նրանք դեռ իշխանության կլինեին»,- ասել է Հակոբյանն՝ ընդգծելով, որ մարդիկ տեսնում եմ խոստումների իրականացումը, իսկ եթե պարզապես փորձում են քննադատել, ապա պետք է ասել, որ մեկնարկը տրված է, արդյունքը կլինի ապագայում։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ