Ինչպե՞ս Ռևազյանի պես պաշտոնյային ասես՝ հրաժարական տա, եթե անգամ աշխատանքում թերացել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը կանխատեսում է, որ այս տարվա սպասված տնտեսական մեծ սպասելիքները չեն արդարանա, սակայն ընդգծում է, որ իրենց կառավարությունը պատրաստ է հաղթահարել բոլոր դժվարությունները, այդ թվում՝ տնտեսական ճգնաժամը։ 

24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում պատգամավորն անդրադարձել է նաև Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի շուրջ ստեղծված աղմուկին՝ նշելով, որ կոմիտեի ղեկավարի հրաժարականի հարց իշխանության օրակարգում չկա։

Խոսելով Արցախում կայացած ընտրությունների մասին՝ Հակոբյանն ասել է, որ ընտրախախտումներ չեն եղել, իսկ պաշտոնական Երևանի համար ընդունելի է այն թեկնածուն, որին ձայն է տվել արցախցին։ Նրա հավաստմամբ՝ Երևանից ծածուկ ուղղորդումներ Արցախի ընտրություններում չեն եղել։ 

Շարունակությունը՝ տեսանյութում։