Ռազմական հեղաշրջումը չհաջողվեց․ հնարավոր չէ դուրս գալ այդքան մարդկանց դեմ․ Հրաչյա Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Ռազմական հեղաշրջման փորձը չհաջողվեց։ Հրապարակում հավաքված այդքան մարդկանց դեմ դուրս գալ հնարավոր չէր։ Այս կարծիքին է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Պատգամավորի խոսքով՝ ժողովուրդը բռնության երբեք չի գնա, իշխանությունը՝ առավելևս։ 
«Եթե ցանկանայինք, ի՞նչ եք կարծում, չէի՞նք կարող բախում հրահրել։ Հիմա ո՞ւմ կոչերն են ավելի շատ բռնություն պարունակում՝ Փաշինյանի, թե՞ այդ հարթակում կանգնած քաղաքական գործիչների։ Իրենց խոսքն է բռնության կոչ, թե՞ Փաշինյանինը՝ համերաշխության»,- ասել է նա։

Գնահատելով ընդդիմադիր ճակատի հանրահավաքները՝ Հակոբյանը կարծիք է հայտնել, որ այդ հրապարակի ժողովուրդը մոլորության մեջ է։ 
«Այնքան են տարվել իշխանության գալու մոլուցքով, մտածում են սպառնալիքով կամ ուժ կիրառելու միջոցով ինչ-որ գործողություն անել։ Ասել ենք՝ եթե չեք ուզում ընտրություն, ապահովե՛ք փողոցում այն քանակությունը, որ իշխանությունը մտածի՝ մի գուցե պետք է հրաժարական տա և հեռանա»,- ընդգծել է Հակոբյանը։

Անդրադառնալով համացանցում տարածված հեռախոսային ձայնագրություններին, համաձայն որոնց՝ մարզերից իմքայլականները մարտի 1-ի հանրահավաքի և երթի համար մարդիկ են հավաքագրում, պատգամավորը պարզաբանել է․

«Չեմ կարող մեկնաբանել, չեմ հանդիպել նման բանի։ Բացի այդ, կկարողանանք բերելն այլ բան է, բոլորովին այլ է, երբ մարդուն ասես՝ եթե  չմասնակցես հանրահավաքին, աշխատանքից կազատվես։ Որևէ մեկի հանդեպ նման սպառնալիք չի եղել սպառնալիք։ Որևէ պետական հիմնարկի հորդոր անգամ չի եղել»,- եզրափակել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ