ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` ապրիլի 24-ին, ժամը 08:30-ից մինչ 22:00-ն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Երթուղիները կգործեն հետևյալ ուղղություններով.
- Հ. 1 երթուղի`
«Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ - Արգիշտիի – Իտալիայի - Խորենացու - Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան։
Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փող. - «Հրազդան» մարզադաշտ:
- Հ. 2 երթուղի՝
«Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճ.- Լենինգրադյան - Կիևյան փողոցներ - մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան:
Հետադարձը՝ նույն ուղեգծով:
--00—ՄՀ