ԱԻՆ-ը ախտահանման աշխատանքներ է իրականացրել հանրապետության ամբողջ տարածքում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի հրամանով հանրապետության հրշեջ-փրկարարական ջոկատները շարունակում են վարակազերծման աշխատանքներ իրականացնել Երևանի և մարզերի հանրային վայրերում:

Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունրից՝ նշելով, որ ախտահանման աշխատանքներ են իրականացվել կանգառներում, խոշոր առևտրի կենտրոններում, բանկերում և վարկային կազմակերպություններում:

 --00—ՄՀ