ԼՀԿ և ԲՀԿ «Ռազմական դրությունը վերացնելու մասին» առաջարկը չընդունվեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

ԱԺ

ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանն այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նկատեց` ՀՀ-ում մինչ օրս գործող ռազմական դրությունը չի համապատասխանում ստեղծված իրավիճակին: Նա կոչ արեց ընդունել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացրած նախագիծը` ռազմական դրությունը վերացնելու մասին:

Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը խմբակցության» անդամ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց, որ ռազմական դրությունը խոչընդոտ չի ստեղծել: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նկատեց, որ սա խորհրդարանական ընդդիմության ներկայացրած ռազմական դրությունը հանելու երրորդ նախաձեռնությունն է:

Քոչարյանը նկատեց՝ ռազմական դրության պայմաններում արտահերթ ընտրություններ անցկացնել հնարավոր չէ, ուստի ռազմական դրությունը կվերացվի իշխանությունների նախաձեռնությամբ:

Խորհրդարանական ընդդիմության ներկայացրած առաջարկը չընդունվեց՝ չներառվելով լիագումար նիստի օրակարգում:

--00--ԱԹ