ՀՀ դեսպանության հյուպատոսի պաշտոնակատարը ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

․

Մարտի 12-ին Իսրայելի Պետությունում ՀՀ դեսպանության հյուպատոսի պարտականությունները կատարող Նարեկ Ղազարյանը ճանաչողական հանդիպում է ունեցել  Երուսաղեմում Իսպանիայի Թագավորության գլխավոր հյուպատոս Իգնասիո Գարսիա Վալդեկասասի հետ: Այս մասին հայտնում են Իսրայելում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են  փոխանակել  օրակարգային հարցերի շուրջ: Նարեկ  Ղազարյանը զրուցակցին ներկայացրել է  ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, մասնավորապես 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը:

Կողմերը պայմանավորվածություն են  ձեռք բերել  հետագայում ևս շարունակել երկխոսությունը։

--00--ԱՀ