Արցախի ԿԳՄՍ նախարարը պատրաստ է աջակցել զոհված և անհայտ կորած ուսուցիչների հարազատներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Արցախ

Մարտի 9-ին ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն ընդունել է Արցախյան երկրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած ուսուցիչների հարազատներին։

Նախարարն իր զորակցությունն է հայտնել նրանց՝ հավելելով, որ խոսքերն անզոր են ամոքելու հոգու կսկիծը։

«Այսօր մենք պարտավոր ենք գիտակցել, որ սա համազգային վիշտ է, և այն պետք է հաղթահարենք միմիայն համատեղ ջանքերով։ Ի նշանավորումն պատերազմում զոհված ուսուցիչների հանդեպ ունեցած հարգանքի և երախտագիտության՝ փոխըմբռնման մթնոլորտում մենք պետք է օգտագործենք յուրաքանչյուր հնարավորություն սատարելու և աջակցելու հերոսաբար ընկածների հարազատներին»,- նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում Լ․Ղարախանյանն անդրադարձել է կրթական ոլորտին առնչվող հարցերին և հնարավորության դեպքում աջակցելու պատրաստակամություն հայտնել։

 --00—ՄՀ