Արամ Սարգսյանը կալանավորվել է ապօրինի, մի խումբ անձանց քմահաճույքով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News 

փաստաբան

Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հերթական փաստն առ այն, որ 3 անչափահաս երեխաների հայր Արամ Սարգսյանը կալանավորվել է ԱՊՕՐԻՆԻ՝ բացառապես մի խումբ անձանց քմահաճույքով դատավոր Վահագն Մելիքյանին իջեցված հրահանգի հիման վրա, և միայն այն բանի համար, որ ինչ-որ ֆեյսբուքյան կեղծ կամ իրական օգտատեր հայհոյել է մի շարք անձանց, այդ թվում՝ ԱԱԾ տնօրենին։

Ինձ մի բան է հետաքրքիր՝ ՀՀ դատախազությունը, հատուկ քննչական ծառայությությունը, բարձրագույն դատական խորհուրդն այս կապակցությամբ որևէ՞ անելիք կամ գոնե ասելիք չունեն»։

 --00—ՄՀ