Մեկ օրում Արցախ է վերադարձել 32 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

հասարակական

Նախօրեին 32 քաղաքացի է Երևանից Ստեփանակերտ վերադարձել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականներին տեղափոխող ավտոբուսները: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 52 447 տեղահանված:

--0--ԿԿ