Ավելի քան 48 հազար բնակիչ վերադարձել է Լեռնային Ղարաբաղ

 ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 9, 24News 

Արցախ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան 48 հազար փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղ։

ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 225 բնակիչ։ Ընդհանուր առմամբ մշտական բնակության վայր է վերադարձել 48 հազար 59 բնակիչ։

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողներն ապահովվում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:

Ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։

 --00—ՄՀ