Մեկ օրում մոտ 200 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 16, 24News

հասարակական

Հունվարի 15-ին 197 քաղաքացի է Երևանից Ստեփանակերտ վերադարձել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականներին տեղափոխող ավտոբուսները: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 49 461 տեղահանված:

--0--ԿԿ