Հադրութի շրջանում նախօրեի որոնողական աշխատանքների ժամանակ աճյուններ չեն հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

նկար

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Հադրութի շրջանում փրկարար ջոկատների երեկվա որոնումներն արդյունք չեն տվել: Աճյուններ չեն հայտնաբերվել, հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն:

Այսօր 6 ջոկատով որոնողական աշխատանքներն իրականացվում են Արցախի հարավային թևում՝ Բերձոր-Իշխանաձոր-Հադրութ ընկած տարածքներում:

Հրադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 1371 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ:

--00—ԼՄ