Մեր ծննդատները ռմբակոծողների հետ ինչպե՞ս խաղաղության գնաս, հո հրեշտակ չդարձա՞ն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը, որն օրերս է վերադարձել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանից, Հայաստանի պատվիրակության աշխատանքը դրական է գնահատում:

24News-ի հետ զրույցում նշել է՝ հայ պատգամավորներն իրենց ելույթներում ու զրուցների հիմնական ուշադրությունը սևեռել են գերիների հարցի վրա: Խոսելով խաղաղության թեզից՝ Տաթևիկ Հայրապետյանն ասել է. «Մեր գերեզմանները պղծում են, ու ես չեմ կարող հավատալ, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության: Մեր ծննդատները ռմբակոծողների հետ ինչպե՞ս խաղաղության գնաս, հո հրեշտակ չդարձա՞ն։ Եթե խաղաղություն ենք ուզում, բոլոր սցենարներին պետք է պատրաստ լինեք, քանի դեռ հարևանի նկրտումները չեն դադարել»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ