ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News
ԱՄՆ-ն ՌԴ հետ համագործակցում է Լեռնային Ղարաբաղի, Ուկրաինայի, Լիբիայի և Կորեական թերակղզու հարցերով: Այս մասին Дождь-ի հետ զրույցում հայտնել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալլիվանը:
Նրա խոսքով` ոչ վաղ անցյալում իր ֆրանսիացի գործընկերոջ հետ ճեպազրույց է ունեցել ՌԴ ԱԳՆ-ում:
«ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանն Մինսկի խմբի համանախագահներ են: Ճեպազրույցի ժամանակ մեզ տեղեկացրել են ԼՂ-ում իրադարձությունների և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընդհատված հակամարտության մասին: Դա ևս մեկ ոլորտի օրինակ է, որտեղ ԱՄՆ-ն համագործակցում է ՌԴ, իսկ այս դեպքում նաև Ֆրանսիայի կառավարության հետ` իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, և մենք ցանկանում ենք շարունակել մեր համագործակցությունն այս հարցերով»,- ասել է նա:
--00--ԱԹ