Բաքվում ԱՄՆ դեսպանը Լոս Անջելեսի հայ-ադրբեջանական բախման մեջ հայերին է մեղադրել

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 27, 24News

դեսպան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բաքվում ԱՄՆ դեսպանը Լոս Անջելեսի հայ-ադրբեջանական բախման մեջ հայերին է մեղադրել:

Նա հայերին մեղադրել է պրովոկացիայի մեջ՝ ներողություն խնդրելով տեղի ունեցածի համար Ադրբեջանի իշխանություններից: Այն, որ ԱՄՆ դեսպանը մեղադրում է իր իսկ երկրի քաղաքացիներին, առնվազն զարմանալի է և վստահ եմ իր երկրի քաղաքացի մեր հայրենակիցները դեսպանին կպատասխանեն:

Ավելին, եթե դեսպանը չհերքի կամ ափսոսանք չհայտնի սխալ գնահատականի համար (դեռևս չի հերքել դեսպանությունը), ուրեմն ակնկալում եմ նաև Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը` այս կանխակալ գնահատականի համար: Ավելի ճիշտ կլինի, որ այն լինի համարժեք, դեսպան Թրեյսիին հրավիրեն ԱԳՆ և փոխնախարարը ներկայացնի խնդրի էությունն ու նման անհիմն մեղադրանքի բացասական հետևանքները, մանավանդ, երբ միջադեպը քննության փուլում է իրավապահների կողմից»:

--00--ԱԹ