Փակ սահմաններով որևէ խնդիր չենք լուծելու, վերջ տվե՛ք, սա պարտադրված է, բայց անհրաժեշտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 13, 24News

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը վստահ է, որ հարևան երկու պետությունների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումն անհրաժեշտ է ՀՀ-ի զարգացման համար։ Ցավոք, ըստ նրա, մենք այնքան խելոք չգտնվեցինք, որ շահեկան ժամանակ այս հարցերը բարձրացվեին։

«Մենք պետք է գնանք այս համագործակցությանը։ Ապագան միայն սա է։ Նրանց հետ կարող ենք նորմալ հարաբերութունների միջոցով զարգանալ։ Փակ սահմաններով որևէ խնդիր չենք կարող լուծել։ Ամենավատ տարբերակով սա եղավ, բայց պետք է ընդառաջ գնալ»,- կարծում է տնտեսագետը։

Ասատրյանը միաժամանակ ընդգծում է, որ ռիսկեր մշտապես լինելու են, բայց դրանք շրջանցելու միակ ձևը ՀՀ-ն զարգացնելն է։

Խոսելով 2021թ․-ին սպասվող տնտեսական վիճակի մասին՝ նա ասում է, որ բարդ տարի է լինելու, իսկ պատերազմի հետևանքներին բախվելու ենք առաջիկա մի քանի տարիների ընթացքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս