«2019-ին կունենանք աղքատության մակարդակի զգալի անկում». Բագրատ Ասատրյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

տնտեսական

2019 թվականի ընթացքում դրական փոփոխություններ եղել են՝ արդյունաբերության աճի բարձր տեմպեր, մակրոտնտեսական կայունություն, բնակչության եկամուտների աճ, որի արդյունքում կունենանք աղքատության մակարդակի զգալի անկում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:

Անդրադառնալով 2019-ի տնտեսական ցուցանիշներին, Բագրատ Ասատրյանը դրական գնահատեց, որ աճը բարձր է, մասնավորապես, առաջանցիկ աճ է արձանագրել արդյունաբերության ոլորտում, սակայն մտահոգիչ է, որ այդ աճի մեջ որոշիչ է եղել հանքարդյունաբերություն. «Տարվա կտրվածքով հանքարդյունաբերույթյան աճը մոտ 23-24 տոկոս է կազմել, մինչդեռ վերամշակող արդյունաբերության աճը կազմել  է 6,7 տոկոս»: