Նման բան չկա. ԱԱԾ տնօրենը՝ Բաքու մեկնելու լուրերի մասին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 4,  24News

ббг

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն Orakarg.com-ի հետ զրույցում արձագանքել է իր՝ Բաքու մեկնելու լուրերին: 

- Պարոն Աբազյան, առավոտից լուրեր են շրջում, որ Դուք մեկնելու եք Բաքու: ԱԱԾ-ից չեն մեկնաբանում, Դուք ի՞նչ կարող եք ասել:

- Ոչ, ոչ, նման բան չկա:

Այսինքն` Բաքու չե՞ք մեկնելու:

- Ոչ, ոչ:

- Դուք Մոսկվա էլ էիք մեկնել, այնտեղ ի՞նչ արդյունք տվեցին Ձեր հանդիպումները:

- Հա, Մոսկվա համատեղ եռակողմ հանդիպում ենք ունեցել, որի հետ կապված հետագա համագործակցություն պետք է լինի: Բայց որևԷ կոնկրետ պայմանավորվածություն չունենք:

- Այսինքն` միանշանակ հերքում եք, որ Բաքվում Ձեր պաշտոնակցի հետ հանդիպում չե՞ք ունենալու:

- Միանշանակ:

--00--ԱԹ