Կանադացի անկախ լրագրողը կարծում է՝ առաջիկա շաբաթներին ՌԴ-ն անձնագրեր կհանձնի արցախցիներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

նկար

 

Ռուսաստանն առաջիկա շաբաթներին անձնագրեր կտրամադրի  Արցախի բնակիչներին: Այդ մասին Թվիթերի միկրոբլոգում գրառում է արել կանադացի անկախ լրագրող Նիլ Հաուերը: Նա համագործակցում է այնպիսի խոշոր ԶԼՄ-ների հետ, ինչպիսիք են CNN-ը, Guardian-ը, Al Jazeera-ն և մասնագիտացած է որպես Մերձավորարելյան և Կովկասյան հարցերում լրագրող:

«ԼՂ կառավարության աղբյուրները հայտնում են, որ առաջիկա մեկ–երկու շաբաթներին Ռուսաստանը կսկսի ՌԴ քաղաքացիություն տալ Ղարաբաղի բնակիչներին: Լուրը վաղուց էր շրջանառվում, սակայն այժմ պաշտոնյաներն են (անանուն) խոսում դրա մասին»,– գրել է նա։

Նշենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ըստ համաձայնության՝ Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին, իսկ Հադրութի շրջանը՝ մասնակի: Սակայն բախումները լիակատար չեն դադարել: Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը հարձակում էր նախաձեռնել Շուշիի մոտ գտնվող երկու բնակավայրերի ուղղությամբ և որոշակի հաջողություն է գրանցել: Իսկ այսօր արդեն սադրիչ գործողություններ են նախաձեռնվել Արցախի երկու այլ բնակավայրերի ուղղությամբ:

նկար

--00—ԼՄ