ԵՐԵՒԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐ, 24News
ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը շաբաթ կեսգիշերից հետո հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերը, չնայած հայտարարված մարդասիրական հրադադարին, հրթիռակոծում են Արցախի Շուշի և Մարտունի քաղաքները, ինչպես նաև այլ բնակավայրեր։
«Արցախում այս պահին հրթիռակոծվում են Մարտունին, Շուշին եւ տարբեր խոշոր գյուղական համայնքներ», - գրել է նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Մոսկվայում ռուսական կողմի նախաձեռնած և գրեթե 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործոց նախարարները հայտարարեցին հումանիտար զինադադարի մասին, որը պետք է գործեր հոկտեմբերի 10-ից՝ ժամը 12։00-ից։ Չնայած ձեռքբերված համաձայնությանը, ադրբեջանական զինված ուժերը շարունակեցին ռազմական ագրեսիայի դրսևորումները՝ հարվածներ հասցնելով Արցախի խաղաղ բնակավայրների ուղղությամբ։