Ցուցարարները փակել են Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

նկար

Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհը փակ է. քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Բողոքի ակցիայի վայրից լուսանկարներ է հրապարակել «Mediaport»-ը:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը մինչև դեկտեմբերի 8-ը՝ ժամը 12:00-ն, հրաժարական տալու ժամանակ էին տվել: Պայմանն այն էր, որ եթե նա հրաժարական չտա, ապա հանրապետությունում կսկսվեն բողոքի և անհնազանդության ակցիաներ: Լրացված ժամկետից հետո հանրահավաք է տեղի ունեցել Ազատության հրապարակում, ԱԺ-ի դիմաց, դեկտեմբերի 10-ին բողոքի ցույց է եղել կառավարության շենքի դիմաց:

նկար
նկար
նկար
նկար

--00—ԼՄ