«Քնքուշ» պրոֆիլակտիկ զրույցով դրանց հանեք բռոնեժիլետից. ՀՀ նախկին փոխոստիկանապետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Հովհաննես Քոչարյան

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցների` ակցիայի ժամանակ զրահաբաճկոն կրելուն:

«Էդ բռոնեժիլետով ու տրանսֆորմների համազգեստով անձանց ներկայությունը Երևանի հանրային վայրերում անվստահության ակտ է իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների նկատմամբ:

Տղերք, «քնքուշ» պրոֆիլակտիկ զրույցով դրանց հանեք բռոնեժիլետից ու բացատրեք, որ իրենց տեսքով ու դատարկ խոսքով պատրաստի պրովոկացիա են խաղաղ հավաքի մասնակիցների համար:

Մնացել էր Երևանում սրանք հասարակական կարգ պաշտպանեն….»,- գրել է նա:

--00--ԱԹ