ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը, գրում է, որ նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 2600 փախստական:
«2020 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ևս 936 փախստական: Նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 2600 բնակիչ, որոնք նախկինում լքել են իրենց տները», - նշվում է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրությունում:
Ըստ աղբյուրի՝ փախստականներ տեղափոխող ավտոբուսների անվտանգ երթևեկությունը շփման գծում ապահովում են ռուս զինծառայողները:
Նշենք, որ նոյմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել էր եռակողմ պայմանագիր , որի շրջանակում Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
--00—ԼՄ