Կառուցողական ենք լինելու ներդրվող դիվանագիտական ջանքերն արդյունավետ դարձնելու համար

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14,  24News  

Նիկոլ Փաշինյան

Վլադիմիր Պուտինի հետ այս ընթացքում ինտենսիվ կապ ենք պահպանել։ Այս օրերին ՌԴ-ն կարողացավ բարձր մակարդակով կատարել ԵԱՀԿ ՄԽ համանախագահի և Հայաստանի ռազմավարական դաշնակցի իր դերը։ Համոզված եմ՝ այս դերակատարումը կիրականացվի միանշանակ և աներկբա՝ հայ և ռուս ժողովուրդների բարեկամության լավագույն ավանդույթների համաձայն։  Այս մասին հայտնեց է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղերձով դիմելով ժողովրդին։

«Ուզում եմ ընդգծել, որ մենք, հավատարիմ լինելով ԼՂ հարցի խաղաղ կարգավորման տրամաբանությանը, վերին աստիճանի կառուցողական ենք լինելու ներդրվող դիվանագիտական ջանքերն արդյունավետ դարձնելու համար։ Այս ջանքերը, սակայն, մինչ օրս բավարար չեն եղել թուրքադրբեջանաահաբեկչական խմբավորմանը սանձելու համար, որովհետեւ խնդիրը, որ այս խմբավորումն իր առաջ դրել է, ոչ միայն Ղարաբաղի հարցի լուծումն է, այլև ավանդական թուրքական ցեղասպան քաղաքականությունը մեր ժողովրդի նկատմամբ շարունակելը»,- ասաց Փաշինյանը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ